Հռոմի պապ Ֆրանցիսկոս պապը Չարչարանաց ուրբաթ օրը գլխավորել է Հռոմում անցկացված Խաչի երթը:
Ֆրանցիսկոսը չի մասնակցել խաչը տանելուն, այլ միայն աղոթել է եւ հետեւել երթին Պալատինի բլուրից: Այս անգամ խաչն ուսերին կրելու ծանրությունը բաժին է ընկել Հռոմում պապի փոխանորդ կարդինալ Ագոստինո Վալինիին, իտալական եւ հնդիկ ընտանիքներին, անդամալույծ կնոջը, երկու չինացի ճեմարանականների, Սուրբ երկրից երկու հոգեւորականների, Նիգերիայից եւ Լիբանանից չորս միանձնուհու, ինչպես նաեւ երկու բրազիլացու, հաղորդում է ՆՏՎ-ն:
Խաչված Հիսուս Քրիստոսին նվիրված երթը սկսվել է անտիկ կրկեսի մոտից, որտեղ մարտիրոսվել են առաջին քրիստոնյաները: Երթի ավարտից հետո պապը ճառ է ասել:
Պապը արարողությունը նվիրել է Մերձավոր Արեւելքի խնդիրներին եւ բոլոր հավատացյալներին կոչ է արել աղոթել այդ անհանգիստ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, հայտնում է Life News-ը:
Ֆրանցիսկոս պապը նաեւ հիշեցրել է պատվիրաններից մեկը` այն վերափոխելով. քրիստոնյաները պետք է չարին բարով պատասխանեն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մերձավոր Արեւելքի թեման հիմնականն էր այն բոլոր բոլոր տեքստերում, որոնք կարդում էին 14 դադարներում (Գողգոթա բարձրանալիս Քրիստոսի կանգառների քանակը): Դրանք արտաբերում էին դերասանուհի Լինա Սաստրին եւ Վատիկանի ռադիոյի հաղորդավարը: Հազարավոր մարդիկ մոմերը ձեռքներին հետեւել են Փրկչի գիտակցված տառպանքներին նվիրված երթին:











