Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները հերթական շանսն են ընտրությունները դարձնելու իշխանությունների նկատմամբ անվստահության հանրաքվե: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արեմն Ռուստամյանը:

Նրա խոսքով` եթե քաղաքապետը լինի ընդդիմությունից, նրան հնարավոր չի լինի փոխել Դոմինգոյի համերգի մեջադեպի պատճառով, քանի որ նա չի խաղա իշխանության խաղերը. «Ներկայիս իշխանությունները չեն ցանկանում, որ մենք շատ բան իմանանք այդ ամենի մասին, նրանք անում են ամեն ինչ, որ ժողովուրդը նշանակություն չտա առաջիկա ընտրություններին, իսկ սա, իր հերթին, կհեշտացնի իշխանության վերարատադրության գործընթացը»,-նշեց Ա. Ռուստամյանը:

Նա ավելացրեց, որ եթե Երեւանի ավագանու ընտրությունները կապվեն համընդհանուր դժգոհության հետ, դրանց քաղաքական բնույթ կտրվի. «Ժողովուրդը «այո» կասի այն քաղաքական ուժին, որն ի վիճակի կլինի պայքարել իշխանության հետ, որին նա ասել է «ոչ»,-եզրափակեց Ա. Ռուստամյանը: