Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է արցախահայերի ծառապաշտությանը վերաբերող իր հուշերին՝ ներկայացնելով արխիվային լուսանկարներ:
«Լավ կլինի, որ այս՝ շատ հին արմատներ ունեցող երեւույթը, որ արտահայտված է բնության հանդեպ կեցվածքում, շարունակի հարատեւել, քանզի միայն դրական է, երբ մարդ, թեկուզ սուրբ համարելու պատճառով, ուղղակի փայփայում է իր հայրենի բնությունը»,- նշել է Կարապետյանը:











