Գյումրիի շարքից դուրս եկած տնակներում բազմաթիվ միայնակ տարեցներ են բնակվում, որոնց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում ու խնամում են հարեւանները: Վաղուց նման վիճակում է ապրում նաեւ 92-ամյա Մանյա Գրիգորյանը:

Նրա ամուսինն անհայտ կորել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Մանյա Գրիգորյանը թեեւ երկրաշարժի հետեւանքով երկսենյականոց բնակարան է կորցրել, սակայն պետության կողմից բնակարանի փոխարեն ստացել է բնակարանի գնման վկայագիր` ԲԳՎ, այն էլ բնակարանի համար հատկացված գումարը կորցրել է:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: