Երեւանի քաղաքապետի ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը քվեարկել է «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսը իրականացնելու համար: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 8/17 տեղամասում քվեարկելուց հետո ասաց ՀԱԿ քաղաքապետ թեկնածու Վահագն Խաչատրյանը:

Հարկ է նկատել, որ այն տեղամասը որտեղ պետք է քվեարկեր Վահագն Խաչատրյանը, լրագրողները չէին կարողանում գտնել եւ մի քանի մեքենաներ հավաքված փնտրում էին: Վահագն Խաչատրյանը՝ տեղեկանալով այդ մասին ընդառաջեց լրագրողներին եւ չգնաց քվեարկության: Վերջինս միացավ լրագրողներին եւ միասին շարժվեցինք ընտրատեղամաս:

Նա նշեց, որ Երեւանի հետ կապված մեծ հույսեր ունի: «Համոզված եմ, որ Երեւանը դառնալու է իմ եւ բոլորիս երազած ամենագեղեցիկ քաղաքը եւ մենք չենք էլ մտածելու Երեւանից հեռանալու մասին: Գեղեցիկ ամեն ինչով»,- ասաց Վահագն Խաչատրյանը: «Այս պահին էլ համոզված եմ, որ կոնկրետ 8/08 ընտրատեղամասում խախտումներ են  տեղի ունենում: 8/23 տեղամասը թողեցի եկա ընտրելու մի քաղաքացու ձեռքից վերցրել էին երեք քվեաթերթիկներ ծրարների հետ միասին: Հիմա արձանագրություն են կազմում , որ ներկայացնենք իրավապահներին: Չորորդ գյուղում 7/15 տեղամասում ծերանոցի մարդկանց քվեարկելու բերելու անվան տակ ըստ էության ուղղորդում են: Օգնում են, որ քվեարկեն, բայց ասում են, որ վեցերորդ համարին քվեարկեն»,- մանրամասնեց Վահագն Խաչատրյանը:

Այդ պահին նա Սերժիկ անունով քաղաքացուց ահազանգ ստացավ: «Եղավ Սերժիկ ջան, դիմացիր, դիմացիր, Ճիշտ է, արցախյան պատերազմից ավելի լավ վիճակում չես»,- ասաց Վահագն Խաչատրյանը, հետո լրագրողներին տեղեկացնելով, որ խոսում էր 7/13 տեղամասի հանձնաժողովի նախագահի հետ, ով շատ հայտնի է «Դրմբոնի Սերժիկ» անունով եւ մասնակցել է Արցախյան ազատամարտին:

«Նա միշտ ասում է, որ Արցախում կռվելն ավելի հեշտ է, քան պայքարն ազատ ընտրությունների համար: Նրանց տեղամասում էլ առավոտյան էր միջադեպ եղել»,- պարզաբանեց Վահագն Խաչատրյանը եւ ավելացրեց, որ դիմել է ոստիկաններին եւ իր ահազանգերին օպերատիվ են արձագանքել:

Նա ասաց, որ բավականին բարձր արդյունքներ կստանան եւ համոզմունք հայտնեց: «Բարձր կլինի մեր տոկոսը եւ շատ կլինեն ընտրախախտումները»,- եզարափակեց Վահագն Խաչատրյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am