ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տավող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգովորման բանակցային գործընթացը ժամանակ առ ժամանակ դադարեցվում է, սակայն, այնոուամենայնիվ, այն ապահովում է այսօրվա խաղաղությունը: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, «Սարդարապատ» հուշահամալիրում  լրագրողներին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 «Կարծում եմ, որ հակամարտող կողմերն լիարժեք չեն օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները:  Նրանք փորձում են կառուցողական մոտեցումներ ցուցաբերել, որպեսզի հարցը խաղաղ պայմաններում լուծվի», - նշել է Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն անընդունելի է ինչպես Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի, այնպես էլ Ռուսաստանի համար, որը խիստ կարեւորում է Կովկասի անվտանգությունը եւ կայունությունը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/ NEWS.am