Գյումրիի տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակը ծանր է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում օգնում են հարեւանները:

«Շիրակ Կենտրոնի» փոխանցմամբ՝ միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել եւ իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել կացարանները:

Կենտրոնի աշխատակիցները աջակցություն ցուցաբերելու եւ տեսանյութ պատրաստելու նպատակով, այսօր՝ հուլիսի 17-ին, այցելել են Գյումրիի Մանուշյան փողոցի հարակից տարածքի տնակային ավանի բնակիչ, բնակարան ստանալու իրավունքից զրկված Դոլորես Մանուկյանին:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: