Վայրի բնություն նկարահանել երազող նորվեգացի լուսանկարիչը հազիվ է փրկվել եղջերուի կատաղած էգից, որը փորձել է պաշտպանել ձագուկին: Հուլիսի 30-ին տղամարդուն հաջողվել է տեսանկարահանել, թե ինչպես է կենդանին հարձակվում իր վրա` փորձելով պաշտպանել ձագին անծանոթից:
Արվիդը պատմում է, որ հեծանվով անցել է անտառում եւ տեսել կենդանիներին: Այդ պահին նրա մտքով անցել է տեսանկարահանել նրանց եւ փոքրիկ հոլովակ պատրաստել, գրում է Lifenews.ru-ն:
Օբյեկտիվը նրանց ուղղությամբ պահելուց վայրկյաններ անց կատաղած մայրը հարձակվել է նրա վրա: Ձագը վախեցել է եւ թաքնվել անտառում:
«Նա ամբողջ ուժով ինձ հարվածեց: Բախստ բերեց, որ միայն կապտուկներ ստացա: Երբ փորձեցի ոտքի կանգնել նա կրկին հարվածեց ինձ»,-պատմել է արկածախնդիր տղամարդը:











