Գերմանիայի Ռիդբերգեր քաղաքում փրկարարները կտրել են տան պատը, ինչպես նաեւ բուլդոզեր են օգտագործել՝ 400 կգ կշռող տղամարդուն հիվանդանոց հասցնելու համար։ Նա սրտի նոպա է ունեցել։ Մահացող 29-ամյա տղամարդուն տարհանել են բուլդոզերի միջոցով։

Մայքլ Լեբերգերը շտապ օգնության հեռախոսահամարն է հավաքել՝ կրծքի շրջանում սուր ցավ զգալով, հաղորդում է Life News-ը։

Կարճ ժամանակ անց ժամանած բժիշկները սրտի նոպա են գրանցել եւ պնդել, որ նա հիվանդանոց տեղափոխվի։ Սակայն խնդիրն այն է եղել, որ նա կշռել է մոտ 400կգ եւ չի կարողացել դռան միջով անցնել։

Օգնության են կանչել հրշեջներին։ Փրկարարները պատը քանդել են, որպեսզի կարողանան բուլդոզերի օգնությամբ տղամարդուն դուրս բերել տնից։ Հիվանդին փրկելու գործողությունը տեւել է 6 ժամ եւ բարեհաջող է ավարտվել։

Նրան հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով, որը նախատեսված է 4 հոգու համար։ Հաշվի առնելով նրա ֆիզիկական առանձնահատկությունները՝ տղամարդու համար հատուկ պալատ են պատրաստել։