Մեքսիկայի նահանգներում ջրհեղեղն ու հորդառատ անձրեւները 57 մարդու կյանք են խլել: Հորդառատ անձրեւները չեն դադարում արդեն մի քանի օր, ինչն էլ աղետի պատճառ է դարձել հաղորդում է մեքսիկական El Universal պարբերականը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարին հայտարարությունը:

Reuters-ը հաղորդել է, որ ավելի քան 55 մարդ է զոհվել: Ամենից շատ զոհ եղել է Հերերրո նահանգում, իսկ Չիլպանսինգո նահանգի փողոցները վերածվել են կեղտոտ գետի: Տուժել է նաեւ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Ակապուլկո հանգստավայրը: Մոտակա օդանավակայանը մասամբ ջրի տակ է հայտնվել, որի հետեւանքով 40 հազար մարդ չի կարողացել լքել աղետի գոտին: Էլեկտրականության մատակարարումը եւս ընդհատումներ է իրականացվում, գրում է Lenta.ru-ն: