Բավարիայում սեպտեմբերի 21-ին բացվել է աշնանային ավանդական «Օքթոբերֆեսթ» գարեջրի փառատոնը: 2013թ. միջոցառումն անցկացվում է 180-րդ անգամ:
Ավանդույթի համաձայն` գարեջրի առաջին տակառը բացել է Մյունխենի օբերբուրգոմիստր Քրիստիան Ուդեն`հատուկ մուրճիկով երկու անգամ հարվածելով դրա ծորակին: Բացականչելով «O`zapft is!» («խցանը հանված է»), քաղաքապետն ազդարարել է տոնի մեկնարկը: Առաջին գավաթը, դարձյալ ավանդույթի համաձայն, բաժին է հասել Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերին, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով AP-ը:
«Օքթոբերֆեսթը» կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 6-ը: Դրան ամբողջ աշխարհից մոտ վեց միլիոն մարդ կմասնակցի: Այս տարի լիտրանոց գավաթով գարեջրի արժեքն է 9,40-10 եվրո:











