Եկատերինբուրգում երկու դիմակավորված կողոպտիչներ ներխուժել են «ԲԻՆ-բանկի» բաժանմունք եւ ատրճանակով սպառնալով՝ դրամարկղից տարել են միլիոն ռուբլի:  Նրանց հանցագործությունն, ընդհանուր առմամբ, տեւել է երեք րոպե:

Կողոպուտը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Հենց գրասենյակը բացել է եւ հաճախորդներ դեռ գրեթե չեն եղել, ներս են խուժել երկու տղամարդիկ՝ դիմակավորված ու զինված, հաղորդում է Lifenews.ru-ն:

Կողոպտիչները կարողացել են տանել մեկ միլիոնից ավելի: