Մոսկվայում փողոցն անցնել փորձող աղջկան կրկնակի վրաերթի են ենթարկել, որը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Ներկայումս տեսագրությունն ուսումնասիրում են քննիչները:

ՌԴ պաշտպանության նախարարության «ՊԱԶ»-ը, որը զինվորների էր տեղափոխում, ընթանալիս է եղել Ֆրանսիան փողոցով, երբ թիվ 8 շենքի մոտ երթեւեկելի հատված  դուրս եկել մի աղջիկ, որը ցանկացել է փողոցն անցնել չթույլատրված հատվածով:

Ավոտբուսի վարորդը չի հասցրել արգելակել եւ վրաերթի է ենթարկել աղջկան, որը հարվածից թռել է հանդիպակաց գոտի եւ ընկել Mercedes մակնիշի մեքենայի անիվների տակ, հաղորդում է Lifenews.ru-ն:

Կադրերում երեւում , որ Mercedes-ի ղեկին գտնվողն աղջիկ վարորդը նույնպես խուսափում է վրաերթից, սակայն նրան եւս ադա չի հաջողվում:

Վրաերթի ենթարկված աղջիկն ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Ներկայումս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: