Նոյեմբերի 25-ին` ժամը 4:15-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցի 31 հացեում գտնվող հագուստի խանութից գողություն է կատարվում:
Ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալին բռնել են գողություն կատարելու պահին և բերման երթարկել:
Գողություն կատարողը եղել է Երևանի բնակիչ` 45-ամյա Գեղամ Արշակյանը, որը խոստովանել է, որ կոտրել է խանութի դռան ապակին, մտել ներս, բայց որևէ բան չի հասցրել վերցնել:
Ոստիկանությունը հայտնում է, որ Գեղամը մի քանի անգամ գողության համար դատապարտվել է, իսկ կալանավայրից վերջին անգամ դուրս է եկել 2012թ. դեկտեմբերին:
Կալանավայրից դուրս գալուց հետո նա աշխատել է, բայց աշխատանքը կորցրել է ու վերադարձել հին «աշխատանքին»։
Գեղամը խոստովանել է նաև, որ առաջին գողությունը կատարել է սեպտեմբերին, իսկ որպես թիրախ ընտրել է խանութները: Նա գողացել է այն ամենը, ինչ կարողացել է: Գողացված ապրանքից արագ է ազատվել, որ կարողանա խմիչք և ծխախոտ ձեռք բերել:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











