ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը դատապարտել է Կիեւի Անկախության Մայդանից խաղաղ ցուցարարներին ցրելը։
«Բիրտ ուժի կիրառումն անընդունելի է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լինկյավիչուսը։ Իր հերթին Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը նշել է, որ Կիեւում եվրաինտեգրման օգտին ցույցերի դեմ կիրառվող բռնությունները խոր մտահոգություն են պատճառում։
Ավելի վաղ ցուցարարներին ցրելը դատապարտել էր նաեւ Ուկրաինայում ԱՄՆ_ի դեսպան Ջեֆրի Փայեթը։
Հիշեցնենք, նոյեմբերի 30-ի առավոտյան «Բերկուտը» ուժով ցրել էր Եվրոմայդանի ցուցարարներին։ Նրանց մահակներով եւ քացիներով ծեծի էին ենթարկել, գետնի վրայով քարշ տվել։ Անկախության Մայդանից ցրել էին բոլոր ակտիվիստներին, նաեւ տեեկություններ կան վիրավորների մասին։











