Համացանցում տարածվել է տեսագրություն, որում երևում է` ինչպես են փրկարարները փրկում խորտակված նավի ողջ մնացած միակ ուղևորին, որը առանց սննդի և ջրի երեք օր Ատլանտյան օվկիանոսում մնացել է 30մ խորությամբ ջրի տակ: Դեպքը տեղի է ունեցել մայիսի վերջին, սակայն տեսագրությունը ժամեր առաջ է տարածվել համացանցում։
Փրկված 29-ամյա Հարիսոն Օկենը եղել է 12 հոգուց բաղկացած նավի անձնակազմի խոհարարը:
Daily Mail-ը տեղեկացում է, որ 10-ի մարմինները գտել են, մեկը համարվում է անհետ կորած:
Երբ նավը շրջվել է ու սկսել խորտակվել, Հարիսոնը եղել է իր խցիկում: Նա փակել է խցիկի դուռը, որ դադարեցնի խցիկ լցվող ջրի հոսքը։
Հարիսոնը կարողացել է արագ կողմնորոշվել. նա վերցրել է մահճակալների ներքնակները, նստել դրանց վրա՝ հույս ունենալավ, որ կմնա ջրի վրա:
Տեսագրությունում երևում է` ինչպես է Հարիսոնը ձեռքը երկարացնում և դիպչում փրկարարներից մեկին, որ տեղեկացնի` ինքը դեռ կենդանի է:
Փրկարարները նրան ջրասուզակի սաղավարտ և անվտանգության գոտի են հագցրել ու դուրս հանել ջրից։ Սակայն մինչև մակերեւույթ հանելը` Հարիսոնին ևս երեք օր պահել են ցածր ճնշում ունեցող խցիկում, որպեսզի նրա մարմնի ճնշումը հավասարվի նորմային, հակառակ դեպքում նա կմահանար:











