«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ  Ծառուկյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն անդրադարձել է նրա ոչ հայանպաստ հայտարարությանը ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

«Այդ հարցը անձամբ ես իրեն տվել եմ հանդիպման ժամանակ, եւ ինքը ինձ ասաց, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է, եւ ինձ խնդրեց անձամբ ասել, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է, ամեն ինչ անելու է հայ ժողովրդի համար եւ մոտակայում ինքը հարցազրույց է տալու եւ անպայման դուք կլսեք:  Ինքը հարգում է մեր պետությունը, սիրում է մեր ժողովրդին եւ ամեն ինչով պատրաստակամ է, որ մեր երկիրը ավելի հզոր լինի, ժողովուրդը՝ բարեկեցիկ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Նա Բելառուս էր մեկնել նոյեմբերի 21-ից 23-ը Հռոմում անցկացված Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի աշխատանքներին մասնակցելուց հետո:

Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը բազմաբնույթ հարցեր են քննարկվել, օրինակ՝  այնտեղ հայ-բելառուսական առեւտրի կենտրոն բացելու հարցը, որտեղ կներկայացվի հայկական արտադրանք,  գործընթացը ընթացքի մեջ է: