Ուկրաինայի ոստիկանությունը հունվարի 23-ին` ժ. 23:00-ին, ցուցարարներից ազատել է Չերկասի մարզպետարանի շենքը: Այս մասին հայտնել է մարզային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկության` միջոցներ են ձեռնարկվում իրավախախտներին ձերբակալելու ուղղությամբ, հաջողվել է բռնել երկու ակտիվիստի: Ոստիկանությունը մի քանի անգամ օդ է կրակել:
Հարուցվել են քրեական գործեր Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 342 հոդվածի 2-րդ մասով (Դիմադրություն` իրավապահ մարմնի նեկայացուցչին) եւ 294 հոդվածի 1-ին մասով (զանգվածային խռովություններ):
Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ ձերբակալությունից առաջ բախում է տեղի ունեցել ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ: Սակայն մարդիկ պաշտպանել են ոստիկաններին արմատական տրամադրվածներից:
Հաղորդվում է, որ շենքի գրոհի ժամանակ տուժել է մի ուսանողուհի, որին արդեն վիրահատել են: Նրա վիճակը ծանր է: Այս մասին Facebook –ի իր էջում հայտնել է Չերկեսի նախկին քաղաքապետ Սերգեյ Օդարիչը, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Ցուցարարները շարունակում են գրավել իշխանությունը Արեւմտյան Ուկրաինայում
Լվովում ամբոխը գրավել է մարզպետարանի շենքը











