ԱՄՆ Թենեսի նահանգում, Նոքսվիլ քաղաքից ոչ հեռու, դպրոցական ավտոբուսների բախման հետեւանքով երեք մարդ է զոհվել, առնվազն 20-ը ստացել են վնասվածքներ:

Զոհերից երկուսը դպրոցականներ են, երրորդը՝ աշակերտներին ուղեկցող մեծահասակ, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ը:

Վիրավորներից երեք վիճակը ծանր է, նրանք տեղափոխվել են Թենեսիի համալսարանի բժշկական կենտրոն:

Դեռեւս անհայտ է վթարի պատճառը: «Ես ուժեղ պայթյունի ձայն լսեցի: Ես տեսա, որ ավտոբուսներից մեկը շրջվեց, իսկ մյուսը կանգնած էր ճանապարհի մեջտեղում»,-պատմել է այդ վայրում գտնվողն խանութի աշխատակից Կարլ Կորոնան: