Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մանկասայլակը երեխայի հետ միասին ընկել է ուղիղ երկաթգծի վրա: Ականատեսներն արագ նետվել են օգնության եւ հասցրել են փրկել երեխային նախքան գնացքի գալը: Ավստրալական լրատվամիջոցները հայտնում են, որ պապիկն իր երկու թոռնիկների հետ գնացքի է սպասելիս եղել: Նա մի պահ զրուցել է, ու երբ շրջվել է, սայլակն արդեն ընկել է ռելսերի վրա:

Անցորդներն ու պապիկը նետվել են երեխային օգնելու: Բարեբախտաբար, նրանք այնքան արագ են գործել, որ հասցրել են դուրս բերել երեխային եւ սայլակը:
Նման դեպք Մելբուռնում առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Ավելի վաղ գնացքը հարվածել էր մանկասայլակին ու մի քանի մետր քարշ տվել իր հետ: Այս դեպքում եւս երեխան փրկվել էր, ստանալով մի քանի քերծվածքներ ու կապտուկներ, հաղորդում է lifenews.ru-ը: