Թուրք հայտնի երգչուհի եւ մոդել Սիբել Մերիչը մի հեռուստահաղորդման ժամանակ խորը դեկոլտեն մեծ արձագանք է գտել Թուրքիայում, սակայն Ռադիոհեռուստաընկերությունների բարձրագույն խորհուրդը (RTUK) հրաժարվել է տուգանել տվյալ հեռուստաընկերությանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոհեռուստաընկերությունների բարձրագույն խորհուրդը, որը ամեն մի թեթեւ բանի համար տուգանում է հեռուստաընկերություններին, այս անգամ բարի է գտնվել եւ չի տուգանել Dada Dandinista հաղորդումը հեռարձակող հեռուստաընկերությանը։

Նշվում է, RTÜK-ի հիմնավորման մեջ նշվել է, թե երգչուհին հասկացել է իրավիճակը եւ հաղորդման գովազդի ժամանակ փոխել է հագուստը, ինչն էլ սխալի շտկման համար կարեւոր քայլ է համարվել։