Նորվեգիայից գիտնականների խումբը պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք փքաբլիթ է արձակել: Այս մասին գրում է Mashable-ը:

Դրա համար նրանք մետեոզոնդ են օգտագործել: Փքաբլիթը բարձրացել է 32 կմ, այնուհետեւ օդաչու-գունդը կործանվել է եւ փքաբլիթը ծովն է ընկել արձակման վայրից 137 կմ հեռավորությամբ:

Ըստ Gazeta-ի, դիմելով գիտության սիրահարներին՝ նորվեգացիներն ընդգծել են տիեզերք փքաբլիթի արձակման թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը: «Այնպես որ՝ չմոռանաք ձեր քաղաքապետարանից տիեզերք փքաբլիթ ուղարկելու թույլտվություն ստանալ»,- խորհուրդ են տվել գիտնականները: