Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 9 մլն դիտում է ունեցել YouTube-ում հրապարակված տեսանյութը, որը պատմում է այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ից աղջիկը ուղերձ ուղարկել ուղեծիր՝ տիեզերագնաց հորը: Օգտատերերին հետաքրքրել է հաղորդագրությունը տեղ հասցնելու արտասովոր միջոցը:
Ըստ RG-ի, որպեսզի 13-ամյա Ստեֆանին կարողանա հորը ողջույն հղել, ակցիայի կազմակերպիչները ստիպված են եղել ավտոմեքենաներ օգտագործել: Նեւադա նահանգի անապատում չորացած Դելամար լճի հատակին մեքենաներն իրենց անիվներով «Ստեֆը սիրում է քեզ» արտահայտությունն են «գրել»:
Հարկ է նկատել, որ «ուղեծիր ուղարկված նամակն» արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ավտոմեքենաների անիվների օգնությամբ արված ամենամեծ պատկեր: Գրությունն ավելի քան 5.5 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցրել:











