Ամերիկյան CNN հեռուստաընկերության՝ ճանապարհորդությունների մասին ծրագիրը ֆիլմ է պատրաստել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մասին, որը հաճախ անվանում են Մերձավոր Արեւելքի Փարիզ։

Ծրագրում ներկայացված են նաեւ Լիբանանի ռեստորաններն ու բարերը եւ նրա բազմազգ մայրաքաղաքի խոհանոցը։ Սյուժեներից մեկը նվիրված է հայկական հացի փռին, որտեղ լահմաջո են պատրաստում։

«Բեյրութը բազմամշակույթ մայրաքաղաք է, եւ Բուրջ Համուդ թաղամասը դրա վառ ապացույցն է։ Վառ թաղամասը Բեյրութի շատ հայ բնակիչների տունն է, որտեղ գտնվում են ամենատարբեր հաստատություններ, այդ թվում՝ Ղազարի հացի փուռը , որտեղ մատուցում են ավանդական  հայկական խոհանոցի ուտեստներ»,- ասված է սյուժեում։

Հաղորդման մեջ հիշատակում է, որ հայերը Բուրջ Համուդում են հաստատվել 100 տարի առաջ, եւ Ժակը հացթուխների 4-րդ սերունդն է։