Մյանմարում մուսոնային անձրեւների հետեւանքով ծայր առած հեղեղներից զոհվել է 27 մարդ։ Երկր իշխանությունները փրկարարական աշխատանքներ են իրականցնում։ Շատ բնակիչներ արգելափակված են մնացել վանքերում, որտեղ նրանք ապաստան էին գտել հեղեղներից։
Անձրեւները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Ջրի տակ են անցել տասնյակ հազարավոր տներ եւ դաշտեր։ Հեռավոր գյուղերի բնակիչները կտրվել են աշխարհից, գրում է LifeNews-ը։











