Թուրքիայի մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկում մի երիատասրդից գումար մուրացող սիրիացի երեխան անխնա ծեծի է ենթարկվել, թե երիտասարդի կողմից, թե նրան մոտեցած ոստիկանի։
Սիրիացի երեխային ծեծելուն ականատես են եղել բազմաթիվ անցորդներ եւ խանութների աշխատակիցներ, սակայն ոչ մեկ չի փորձել միջամտել։ Արյան մեջ կորած երեխային անցորդներից մի քանիսը անձեռոցիկ են տվել՝ սրբվելու համար։
Տեղի ունեցած ծեծի մասին լսած եւ մոտեցած ոստիկանը եւս սկսել է ծեծել սիրիացի երեխային։ Այս ամենը տեսագրել է անցորդներից մեկը։











