2015 թվականին Երեւանի կոնյակի գործարանի խաղողի մթերման գները կպահպանի 2014թ. մակարդակին: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին հայտարարեց ԵԿԳ գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:

Այս տարի գործարանը ծրագրում է 35 հազար տոննա խաղող մթերել: Այդ նպատակով ընկերությունն ավելի քան 5 մլրդ դրամ է հատկացրել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 10.3 մլն դոլար - խմբ.):

Սեպտեմբերի 7-ին մեկնարկում է գործարանի Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) մթերումը, 8-ին՝ Այգավան գյուղում (Արարատի մարզ), 14-ին՝ Բերդ քաղաքում (Տավուշի մարզ): Արմավիրում եւ Այգավանում խաղողն ընդունում են 150 դրամով, Բերդում՝ 140 դրամով: Ընդունված բերքի համար գումարը վճարվում է 3-4 օրվա ընթացքում:

Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանի Հայաստանի խոշորագույն արտահանողներից եւ հարկատուներից է: