Հնդկաստանի հարավ-արեւելյան Կերալա նահանգում տաճարում բռնկված հրդեհի հետեւանքով 102 մարդ է զոհվել, եւս 350-ը տուժել է:
Պուտտինգալ տաճարում, որտեղ բնակիչները տեղական կրոնական տոն են նշել, հրդեհի բռնկման պահին շուրջ 15 հազար մարդ է եղել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին անհապաղ մեկնել է Կերալա՝ անձամբ հանդիպելու տուժածներին եւ ցավակցելու զոհվածների ընտանիքներին:
Նահանգի կառավարությունը կարգադրել է զոհերի ընտանիքներին 200 հազարական ռուփի (3 հազար դոլար) վճարել, տուժածներին՝ 50 հազարական ռուփի (շուրջ 750 դոլար):
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հրդեհի բռնկման պատճառը հրավառության նյութերն են, որոնցից առաջացած կայծն ընկել է դյուրավառ այլ նյութերով լի պահեստի տանիքին:











