Ուրուգվայում Դոլորես քաղաքում պտտահողմի հետեւանքով չորս մարդ է զոհվել, եւս 200-ը զանազան վնաասվածքներ ստացել: Երկրի նախագահ Տաբարե Վասկեսը հայտարարել է արտակարգ դրություն:

Քաղաքում փլուզվել են բնակելի տներ, մի շարք վարչական շենքեր, տուժել է նաեւ հիվանդանոցի ու տեխնիկումի շենքերը , խափանվել հեռախոսակապը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ քամին այնքան ուժեղ էր, որ երկու ավտոբուս է շրջել:

Արդեն Դոլորես են ժամանել փրկարարական ջոկատներ ու բանակային ստորաբաժանումներ: Բոլոր քաղաքային բժշկական հաստատությունները աշխատում են շուրջօրյա ռեժիմով: