Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ուղիղ եթերում վիճել է Ուկրաինայի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Եվգենի Չերվոնենկոյի հետ: Չերվոնենկոն ասել էր, որ լավ է ճանաչում Օդեսան, եւ դա վրացական քաղաք չէ, այլ հրեա-ուկրաինական: Նա ակնարկել էր, որ որոշ մարդիկ դժգոհ են վրացական թիմի գործողություններից: «Այդ ամենը սուտ է, թե վրացիները գրավել են Օդեսան: Ես շատ եմ լսել այդ մասին, եւ դա հիմարություն է»,- դիմել է Սահակաշվիլին Չերվոնենկոյին:

«Ձեր նմաններն են կործանել Ուկրաինան, որոնք միլիարդավոր դոլարներ են գողացել այս երկրից: Այս մարդը մուլտիմիլոներ է դարձել Ուկրաինայի տրանսպորտի նախարարի պաշտոնում»,- ասել է Սահակաշվիլին՝ մատնանշելով նախկին նախարարին:

Վերջում Սահակաշվիլին Չերվոնենկոյին սպառնացել է, որ նրա նմանները բանտում են հայտնվելու իրենց շեֆերի հետ, եւ լքել է տաղավարը, հայտնում է «Գորդոնը»: