Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Մալազիա այցի ժամանակ ցուցադրել է, որ կարող է ոչ միայն անպարկեշտ եւ կոշտ հայտարարություններ անել: Դուտերտեի «մեղմ կողմը» հանրությունը տեսել է ճաշի ժամանակ, որը նրա պատվին մատուցել են մալազիական իշխանությունները: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով The Associated Press-ը:

Երբ հավաքի ծրագիրը հասել է կարաոկեին, հյուրը կատարել է Բեթ Միդլերի հայտնի Wind Beneath My Wings կոմպոզիցիան:

Լրագրողներին զարմացրել է «անսպասելի» ընտրությունը. այս երգը սովորական անգլալեզու երկրներում կատարում են հուղարկավորության ժամանակ, եւ այն ոչ մի կերպ համապատասխանում մաչոյի կերպարին, որին հավակնում է ֆիլիպինյան առաջնորդը:

Իր կատարողական արվեստը Դուտերտեն ցուցադրել է նաեւ Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակի հետ զուգերգով: