United Airlines ավիաընկերության օդաչուն Սան Ֆրանցիսկոյից մեքսիկական Պուերտո Վալյարտա չվերթի ժամանակ դիմել է ուղեւորներին՝ պահանջելով դադարեցնել քաղաքական վիճաբանությունները: Այս մասին գրում է Lenta-ն:
Օդաչուն ասել է, որ հարգում է նոյեմբերի 8-ին անցկացված ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ յուրաքանչյուրի տեսակետը: Նա, սակայն, բոլորին կոչ է արել օդանավում զերծ մնալ վիճաբանություններից եւ իրենց պահել սեփական կարծիքը: Նրանց, ովքեր համաձայն չեն դադարեցել հայհոյանքները, օդաչուն խորհուրդ է տվել հաջորդ չվերթի տոմս գնել: Ուղեւորների մի մասն օդանավի հրամանատարի կոչը ծափերով ողջունել է:
Տեսանյութի մեկնաբանության մեջ նշվում է, որ օդանավում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը ռասիստական արտահայտություն է արել սեւամորթ մի կնոջ հասցեին:











