Չինաստանում ավարտվել է փորձը, որի ընթացքում 4 կամավորներ՝ 3 տղամարդ եւ մեկ կին, 180 օր ապրել են հերմետիկ տիեզերական պարկուճում: «Տիեզերք-180» կոչվող փորձի նպատակը մեծ հեռավորություններով տիեզերական թռիչքների իրականացման համար մարդու հնարավորությունների հետազոտումն էր: Կամավորների տնօրինության տակ էր երկրի հարավում գտնվող Շոնչժեն քաղաքում 370 քառակուսի մետր տարածքով շինություն: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն:
Այնտեղ նրանք հետազոտություններով են զբաղվել, մասնավորապես՝ բանջարեղեն աճեցնելով: Իսկ նրանց ֆիզիկական եւ հոգեբանական վիճակին ոշադրությամբ հետեւել են մասնագետները: Նաեւ փորձ է անցկացվել՝ պարզելու համար, թե մարդն իրեն ինչպես կզգա Մարսի վրա, որտեղ օրը 40 րոպե ավելի երկար է տեւում, քան Երկրի վրա:











