Թայվանի իշխանությունները ցուցադրաբար ոչնչացրել են Lamborghini Murcielago ավտոմեքենան, որը պատկանել է խախտողին: Մեքենան առգրավվել է 2013 թվականին ավիաընկերություններից մեկի աշխատակցից այն պատճառով, որ մեքենայի վրա մեկ այլ մեքենայի համարանիշ է եղել: Տիրոջը չէր հաջողվել Lamborghini-ն վերադարձնել:

Gazeta-ի փոխանցմամբ՝ Թայվանի օրենքներով առգրավված մեքենան ահնար է վաճառել ամբողջական կամ պահեստամասերով, ուստի մեքենան ոչնչացրել են: Այդ գործընթացը տեսանկարահանվել է եւ ցուցադրվել կենտրոնական ալիքներով, որպեսզի խախտողները տեղյակ լինեն իրենց տրանսպորտային միջոցների ճակատագրի մասին: