Չինաստանի Անհոյ նահանգում զայրացած աղբահավաքը չինական սոցիալական ցանցերի աստղ է դարձել այն բանից հետո, երբ տասնյակ աղբամաններով արգելափակել է սխալ կայանած մեքենան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները։

South China Morning Post–ում հրապարակված 40-վայրկյան տեւողությամբ հոլովակում երեւում է, թե ինչպես է նա լցված աղբամաններով արգելափակում անպօրինի կայանած մեքենան։

Թերթը գրում է, որ աղբահավաքին ձանձրացրել էր այն, որ մեքենան արգելափակում է վթարային ելքը, ինչպես նաեւ իր աշխատանքի գնալու ճանապարհը։ Այսպիսով՝ նա որոշել է պատժել վարորդին, որը մի քանի ժամ մեքենան թողել էր չթույլատրված վայրում։