Գլենդելում ոստիկանությունը ձերբակալել է հայ տղամարդու՝ բազմաթիվ տների մուտքից ծանրոցներ գողանալու մեղադրանքով։

32-ամյա Էլվիս Բաբաջանյանը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեկտեմբերի 6-ին, երբ ականատեսը նկատել էր, որ հարեւան տան դիմացից ծանրոց են գողանում, հայտնում է «Los Angeles Times»-ը։

Գլենդելի ոստիկանության սերժանտ Ռոբերտ Ուիլյամի փոխանցմամբ, կասկածյալը փախել էր մեքենայով, որի համարը վկան փոխանցել էր իրավապահներին։ Ոստիկանությունը հետեւել էր նրան, իսկ մի առանձնատան տեսախցիկներն արձանագրել էին, թե ինպես է Բաբաջանյանը ողություն կատարում։ Իրավապահները խուզարկել էին նրա տունը եւ բազմաթիվ ապացույցներ հայտնաբերել, այդ թվում Ամազոնի ծանրոցներ։ Էլվիս Բաբաջանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։