Երեւանում, այսօր՝ փետրվարի 11-ին, Մաշտոցի պողոտայի սկզբնամասից (Ձկան խանութի մոտ) մեկնարկել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված երթը:

Բազմահազարանոց երթը ուղղություն է վերցրել դեպի Սիրահարների այգի:

Երթն առաջնորդում է Սուրբ Սարգսին կերպավորող անձը՝ ձիու վրա: Նրան հետեւում են Արարատյան հայրապետական թեմի քահանաները, զինվորականներ, ոստիկաններ, ապա նաեւ հավատացյալների բազմությունը:

Երթն ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ: