Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են փոքր պանդաները փորձում օգնել արգելոցի աշխատակցին մաքրել մեծավանդակը։ Տեսահոլովակը հրապարակել է պանդաների աճեցման Չենդու գիտահետազոտական բազան։

Տեսահոլովակում երկու փոքրիկ պանդաները ձգտում են օգնել աշխատակցին մաքրություն անելու հարցում։ Մի քիչ զվարճալի ու ապաշնորհ է ստացվում։ Կենդանիները աշխատակցից վերցնում են ավելը ու մտնում զամբյուղի մեջ, բայց իրենց փորձերից չեն հրաժարվում։