Սա չհայտարարված պատերազմ է, ոչ սկիզբ ունի, ոչ վերջ։  Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն՝ անդրադառնալով պատերազմի վերսկսման վերաբերյալ հայտարարություններին։

«Հիմա նորմալ վիճակ է, հունձք է սկսվել, հանդարտ է»,-ասաց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սպասվող այցին, Մանվել Գրիգորյանը նշեց. «Մինսկի խումբը հարյուր անգամ եկել, մի հարյուր էլ կգա, ես հույսս միշտ դնում եմ մեր վրա»:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա)՝ հունիսի 10-ին կժամանեն Հայաստան: