Ստամբուլի Փենդիքի շրջանում հասարակական ավտոբուսի մեջ տղամարդը ծեծել է դիմացը կարճ շորտով նստած 21-ամյա աղջկան։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ տղամարդը ավտոբուսում աղջկան ծեծելուց հետո արագ հեռացել է, սակայն ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Նա ոստիկանությունում ասել է, թե սուրբ ռամադան ամսին նման կերպ հագնվելը իրեն կատաղեցրել է, որի համար էլ ապտակել է աղջկան։ Տղամարդը պնդել է, թե ինքը բողոքելու է աղջկա դեմ։
Ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո տղամարդուն ստորագրությամբ ազատ են արձակել։











