Որպես անհայտ կորած որոնվում է 1976 թ. ծնված, Մեծամոր քաղաքի բնակիչ Համլետ Արշալույսի Բեռնեցյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունիսի 18-ին, ժամը 14-ի սահմաններում Երեւան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի 70 հասցեից դուրս է եկել և անհայտ կորել:
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:











