Կառավարությունը քաղաքացիների համար կընդլայնի հասանելի իրավական օգնությունը: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` ելույթ ունենալով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ:  

Նրա խոսքով` ակնհայտ է, որ վերջին տարիներին դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը մեծացել է. մեծացել է հայտերի քանակը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է ընդլայնել հասանելի իրավական օգնության շրջանակը եւ այն պարզեցնել: Դրանից բացի, անհրաժեշտ է ներդնել փաստաբանների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, որպեսզի նրանց պաշտպանյալները նյութական եւ այլ վտանգների չենթարկվեն նրանց սխալների պատճառով: «Դրանից բացի, անհրաժեշտ է ամրապնդել նոտարների դերը` որպես վեճերի կարգավորման արտադատական ատյաններ: Լատինական իրավունքին համապատասխան` նոտարներն արդեն պայմանագրերի հետազոտման փուլում պետք է կանխատոեսեն հնարավոր վեճերը եւ կողմերին պարզաբանումներ տրամադրեն: Այս եւ այլ բարեփոխումները կյանքի կկոչվեն Քրեադատավարական օրենսգրքի նոր խմբագրման ընդունմամբ»,- նշեց Հարությունյանը: