Թուրքիայի Իզմիր նահանգի Գյուլթեփեի շրջանում ՆԱՏՕ-ին պատկանող տարածքում հունիսի 22-ի առավոտյան անհայտ անձանց կողմից թողնված ձայնային ռումբ է պայթել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ձայնային ռումբի պայթյունից հետո շտապ դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ։

Պայթյունի հետեւանքով վնասվել է միայն ՆԱՏՕ-ի տարածքում գտնվող շինություններից մեկի պատը։

Ոստիկանությունն ուսումնասիրում է շրջակայքի անվտանգության տեսախցիկները՝ հայտնաբերելու ձայնային ռումբը տեղադրած անձին կամ անձանց։