Կառավարության նիստում քննարկվեց այն իրավիճակը, որում Արթիկում հայտնվել են վթարային շենքի բնակիչները: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց բնակարանի հարցի լուծման անհրաժեշտությունը:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնեց, որ վթարային բազմահարկ շենքի բնակիչները տարհանվել են եւ ժամանակավորապես տարաբնակեցվել:
Նախօրեին երեկոյան Արթիկում փլուզվել է Սասունցի Դավիթ փողոցում գտնվող շենքի պատի մի մասը, շենքի մնացած հատվածում հայտնվել են խոր երկար ճաքեր, եւ փլուզման վտանգ կա: Շենքի պոտենցիալ վտանգավոր հատվածի 20 բնակիչներին տարհանել են: Եվս 11 բնակիչ, այդ թվում` 4 երեխա, գտնվում են շենքի համեմատաբար անվտանգ հատվածում:











