Ատլանտիկայում փոթորիկների սեզոնը տեւում է հունիսից մինչեւ դեկտեմբերի վերջ։  «Սինդի» արեւադարձային ցիկլոնը, որը այս օրերին հասել է ԱՄՆ հարավարեւմտյան մաս, այս սեզոնում արդեն երկրորդն է։ Աղետի գոտում է հայտնվել 17 մլն մարդ։

Փոթորիկը շարժվում է Մեքսիկական նեղուցի ափերի երկայնքով, իր հետ բերելով մրրիկ, հորդառատ անձրևներ ու ջրհեղեղներ, արմատախիլ անելով ծառեր, փլելով շենքեր ու էլեկտրամատակարարման գծեր։