Երեւանի Սարյան փողոցում օրեր առաջ մի երիտասարդ մոտեցել էր մի աղջկա, ծանոթացել էին, զրուցել, պարզվել էր աղջիկը Արմավիրի մարզի Լուկաշին գյուղից է, վիճել է ծնողների հետ, հեռացել տնից:
Երիտասարդը որոշել էր աղջկան իր մեքենայով Լուկաշին տանել, սակայն ճանապարհին աղջկա ինքնազգացողությունն էր վատացել, ինչպես ինքն էր ասում, թե մտափոխվել էին, Երեւան էին վերադարձել ու գիշերն անցկացրել Դավիթ Անհաղթի փողոցում գործող հյուրանոցում:
Երբ առավոտյան երիտասարդը ցանկացել էր նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, աղջիկը դանակահարել էր:
Օգնության ձայներ լսելով, հյուրանոցում ծառայությունն արդեն ավարտած ոստիկանության ծառայողն էր շտապել հյուրանոցի համար եւ վնասազերծել դանակահարողին:











