ԱՄՆ Նեւադա նահանգում որոշել են մարիխուանան օրինականացնել:

«Ուռան» հայտնում է, որ այստեղ այսուհետեւ թույլ է տրվել մարիխուանան վաճառել  «զվարճանալու» նպատակով: Թմրանյութը կարելի է օգտագործել միայն տանը, իսկ ահա հասարակական վայրում այն կարող է տուգանքով սպառնալ:

Նեւադան դարձավ ԱՄՆ 5-րդ նահանգը, որտեղ մարիխուանան վաճառվում է հանգստանալու նպատակով: Նահանգի իշխանությունները ենթադրում են, որ թեթեւ թմրանյութի երկու երրորդը բաժին կհասնի զբոսաշրջիկներին:

Ավելի վաղ մարիխուանան օրինականացրել են Օրեգոնում, Կոլորադոյում, Ալյասկայում եւ Վաշինգտոնում: