Նոր Նորքի առեւտրի կենտրոնում կատարվածը խանութի աշխատողները միայն ֆիլմերում էին տեսել։
Հունիսի 26-ի գիշերը դիմակավորված ու ատրճանակով զինված մի երիտասարդ ներս էր մտել եւ գումար պահանջել։ Անվտանգության աշխատակիցները խլել էին, բայց չէին կարողացել բռնել։
Ոստիկանները պարզել են նրա ինքնությունը՝ Գեւորգ Սարգսյանն էր։ Հայտարարվել էր միջպետական հետախուզում։
Գեւորգ Սարգսյանին հայտնաբերել են Վրաստանում եւ տեղափոխել Հայաստան։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում











