«Ծառուկյան» դաշինքը քննադատում է ոչ միայն Կարեն Կարապետյանի գլխավորած գործող կառավարությանը, մենք բացահայտորեն քննադատել ենք նաեւ Հովիկ Աբրահամյանի նախարարների կաբինետին: Հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Նա համաձայն չէ կարծիքին, որ «Ծառուկյան» դաշինքը շրջանցում է սուր անկյունները, երբ խոսքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին է լինում: «Եթե հիշում եք, բազմաթիվ քննադատություններ են հնչել նաեւ այն ժամանակ: Իսկ որ դեպքում է ավելի, որ դեպքում՝ պակաս, խելամիտ չէ գրամով կշռել»,- հավելեց Մելքումյանը: