Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումներն անխուսափելի են։ Այս մասին հուլիսի 3-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ի նշան ազատումներ դեմ բողոքի՝ կոլեկտիվը խափանեց ներկայացումը, եւ հանդիսատեսը չկարողացավ դիտել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։

Ամիրյանի խոսքով՝ բողոքողների նկատմամբ ներողամտություն չեն ցուցաբերի՝ նրանց խիստ նկատողություններ են հայտարարվել, իսկ Մշակույթի նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել կրճատումների մտքից։ «Օպերայում կրճատումներն անխուսափելի են։ Այնտեղ մոտ 600 մարդ է աշխատում։ Իսկ մենք դեռեւս պատրաստվում ենք ընդամենը 10 մարդու ազատել»,- հավելեց նա։